Միջազգային

Զելենսկու գրասենյակը հայտնել է Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքման հնարավոր ժամկետի մասին

Radar Armenia-ն հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ համաձայնագիրը կկնքվի մայիսից ոչ ուշ։ 

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին», - հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Կարծում եմ՝ մայիսի սկզբից ոչ ուշ, ամենայն հավանականությամբ, խաղաղության համաձայնագիր կկնքվի, կամ, գուցե, ավելի շուտ», - ասել է նա՝ YouTube-յան «Feigin Live» ալիքին տված հարցազրույցում։

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվել են երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաջորդ փուլը կկայանա մարտի 15-ին։