Սպորտ

«Բայերը» շարունակում է անպարտելիության շարքը և կխաղա կիսաեզրափակիչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալել է «Բայերին»։ Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացել է «Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն։ «Բայերը» խուսափել է պարտությունից կրկին հանդիպման վերջնամասում՝ 89-րդ րոպեին Ջերեմի Ֆրիմպոնգի խփած գնդակի շնորհիվ։

Նշենք, որ առաջին խաղում «Բայերը» տանը հաղթել էր 2-0 հաշվով և կխաղա կիսաեզրափակիչում։

Հատկանշական է, որ Չավի Ալոնսոյի թիմի անպարտելի շարքն այժմ հասնում է 44 խաղի: