Սպորտ

«Բորուսիան» համառ պայքարում հաղթում է ՊՍԺ-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցել է ՊՍԺ-ի դեմ։ Համառ պայքարում անցած խաղում տան տերերը հաղթել են նվազագույն հաշվով՝ 1-0։

Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել Նիկլաս Ֆյուկրուգը։ 

Նշենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին։