Սպորտ

Նովակ Ջոկովիչը հերթական ռեկորդը սահմանեց. նա 10-րդ անգամ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Նովակ Ջոկովիչը հերթական ռեկորդը սահմանեց. նա 10-րդ անգամ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում։

Սերբ թենիսիստն ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 10 ելույթ մրցաշարի եզրափակիչում և 10 հաղթանակ։

Նա իր դեբյուտը Մելբուրնում կատարել է 2005 թվականին, երբ 17 տարեկան էր։ Այնուհետև առաջին տուրում նա պարտվել էր ռուս Մարատ Սաֆինին, ով այդ տարի դարձավ չեմպիոն։ Ջոկովիչը Ավստրալիայի առաջնության առաջին տիտղոսը նվաճել է 2008 թվականին։