Սպորտ

Անգլիական ակումբները ձմեռային տրանսֆերային ծախսերի նոր ռեկորդ են սահմանել

Անգլիական ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գերազանցել են տրանսֆերային ծախսերի ռեկորդը։

«Deloitte» աուդիտորական ընկերության հետազոտության համաձայն՝ ձմռանը տրանսֆերների վրա ԱՊԼ-ի ակումբները ծախսել են 440 միլիոն ֆունտ-ստերլինգ: Նախորդ ռեկորդային ցուցանիշը սահմանվել էր 2018 թվականին, երբ հունվարին անգլիական ակումբները ծախսել էին 430 միլիոն ֆունտ-ստերլինգ։

Այս ձմռանը ամենաշատը ծախսել է «Չելսին». նոր տրանսֆերներն ակումբին արժեցել են մոտ 180 միլիոն ֆունտ-ստերլինգ։ Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «կապույտները» գնել են Միխայիլ Մուդրիկին, Բենուա Բադիաշիլիին, Նոնի Մադուեկեին, Անդրեյ Սանտոսին, Դավիդ Ֆոֆանային և վարձակալել Ժոաու Ֆելիշին։

 

Հետևեք մեզ Telegram-ում։