Սպորտ

Մեծ փոփոխություն Յուվենտուսում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է ներկայացրել

«Յուվենտուսի» ողջ տնօրենների խորհուրդը երկուշաբթի երեկոյան հրաժարական է տվել՝ ստիպելով ակումբին ձևավորել նոր կառավարման մարմին․ հայտնում է GOAL-ը։

Առանցքային գործիչները՝ Անդրեա Անյելին, փոխնախագահ Պավել Նեդվեդը և գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն, հրաժարական են տվել նոյեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ:

Այս ամենը ծագել է այն բանից հետո, երբ «Յուվենտուսի» խաղացողները, իսկ այնուհետ՝ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, համաձայնվել են կրճատել իրենց աշխատավարձերը ԿՈՎԻԴ-19 համաճարակի ընթացքում: Իտալիայի դատախազությունը հայտնաբերել է որոշ խախտումներ և սկսել է ավելի ուշադիր ուսումնասիրել գործը, որը երկու տարի անց զանգվածային հրաժարականի պատճառ է դարձել:

Ակումբի նոր ղեկավար կազմը կընտրվի առաջիկայում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բաժնետերերի ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ Անդրեա Անյելին թուրինյան ակումբի նախագահն էր 2010-ի մայիսից: Նրա ղեկավարությամբ «Յուվենտուս»-ն 9 անգամ անընդմեջ դարձել է Իտալիայի չեմպիոն, 2 անգամ դուրս եկել չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 5-ական անգամ էլ նվաճել Իտալիայի գավաթն ու «սուպերգավաթ»-ը: