Սպորտ

Կարեն Տոնականյանը բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Եգոր Ֆրոլցովի հետ

Կարեն Տոնականյանը հոկտեմբերի 7-ին կանցկացնի իր հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Եգոր Ֆրոլցովի հետ:

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, սա Տոնականյանի 3-րդ մենամարտն է: Նախորդ երկուսում հայ բռնցքամարտիկը հաղթել է:

Մրցակցի համար մենամարտը երկրորդն է: 19 ամյա բռնցքամարտիկը առաջինում հաղթանակ է տոնել: Սիրողական բռնցքամարտում Ֆրոլցովը անցկացրել է 100 մենամարտ, որից 85-ում հաղթել է: