Սպորտ

Հաստատվել է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշների բաշխման գործընթացը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշների բաշխման գործընթացը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում նախկին 6 ուղեգրի փոխարեն կխաղարկվի 5-ը: Ուղեգրեր կնվաճեն 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված ըմբիշներից մեկը: Նրանք ևս մեկ գոտեմարտ կանցկացնեն և հաղթողը կնվաճի 5-րդ ուղեգիրը:

Մայրցամաքային վարկանշային մրցաշարերում փոփոխություններ չկան: Ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները: Մայրցամաքային Օլիմպիական վարկանշային մրցաշարին կարող են մասնակցել թվով այնքան ըմբիշներ, որքան մասնակցել են 2024 թվականի տվյալ մայրցամաքի առաջնությանը (մեր դեպքում՝ Եվրոպայի առաջնությանը):

Համաշխարհային վարկանշային առաջնությունում ևս փոփոխություն կա: Եթե նախկինում այստեղ ուղեգրեր էին նվաճում միայն եզրափակչի մասնակիցները, ապա արդեն բրոնզե մեդալակիրը ևս հնարավորություն կունենա ուղևորվել Փարիզ: Այստեղ երկու բրոնզե մեդալակիրները կպայքարեն և լավագույն երրորդ տեղը գրավածը կնվաճի քաշի 3-րդ ուղեգիրը: