Սպորտ

Կարլուշ Կեյրուշը կրկին գլխավորել Է Իրանի ֆուտբոլի հավաքականը

Պորտուգալացի մասնագետ Կարլուշ Կեյրուշը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում կգլխավորի Իրանի հավաքականը: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է Իրանի ֆուտբոլի հավաքականի մամուլի խոսնակ Մոհամադ Ջամաաթը։

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան երախտապարտ կլինի Դրագան Սկոչիչին՝  Իրանի հավաքականին աշխարհի առաջնություն դուրս բերելու համար: «Սակայն տնօրենների խորհրդի որոշմամբ՝ Կարլուշ Կեյրուշը դարձել է նոր գլխավոր մարզիչ»,-ասել է Ջամաաթը:

Կեյրուշը Իրանի հավաքականը գլխավորել է 2011-2019 թվականներին: Պորտուգալացու գլխավորությամբ իրանցիներն աշխարհի առաջնություններում հանդես են եկել 2014 եւ 2018 թվականներին: Երկու դեպքում էլ թիմը դուրս չի եկել խմբից։