Սպորտ

Հայաստանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում, չեմպիոն է հռչակվել Սամվել Սիրամարգյանը

Հայաստանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այս անգամ փայլում է հանդես եկել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Եզրափակչում նա որևէ հնարավորություն չի տվել ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։ Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր, և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։

Արդյունքում՝ բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ ծածանվել է հայոց եռագույնը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում հռչակվել է Եվրոպայի պատանիների չեմպիոն