Սպորտ

Խոակին Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կմասնակցի Վահան Բիչախչյանը

Նորվեգիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ մարտի 28-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, Օսլոյում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նախատեսված է ասուլիսն անցկացնել լրագրողների ներկայությամբ (ոչ հեռավար կարգով):

Ասուլիսից հետո՝ Երևանի ժամանակով 20:30-ին, մեր հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Ուլևոլ» մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա մարտի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։