Խոակին Կապառոսը հրաժեշտի նամակ է գրել
Սպորտ
2 Հոկտեմբերի 2022, 12:32Իսպանացի Խոակին Կապառոսը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո հրաժեշտի նամակ է գրել. «Պատիվ էր լինել Հայաստանի հավաքականի մարզիչը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, նրա ողջ անձնակազմին, խաղացողներին և, հատկապես, ֆեդերացիայի նախագահին այն ժամանակի համար, որի ընթացքում միասին աշխատել ենք: Հպարտ եմ իրար հետ ունեցած պահերով և չեմ դադարելու մտածել, որ բախտավոր եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու ձեզ հետ: Ամենալավն եմ մաղթում քեզ, Հայաստան»,- գրել է իսպանացի մասնգետը:
Կապառոսը առանձնահատուկ կերպով շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին ցուցաբերած աջակցության համար, որի արդյունքում զգացել է այս երկրի և ազգային հավաքականի մեծությունը:
— Joaquín Caparrós (@JoaquinCaparros) October 1, 2022
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն