Սպորտ

Ֆրանսիայում մեկնարկել է գեղասահքի առաջնությունը

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Հայաստանը ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի մինչև մարտի 27-ը։ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն աշխարհի առաջնությունում պայքարը կսկսեն մարտի 25-ին՝ ռիթմիկ պարերի որակավորման փուլում։ Հաջողության դեպքում նրանք մարտի 26-ին հանդես կգան ազատ ծրագրում։ Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը, սակայն, մեջքի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։ Հայ պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցն էլ նախապատրաստվում է ապրիլի 13-ից 17-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը։