Սպորտ

Պեկին-2022.չինացի գեղասահորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող գեղասահորդ Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Պեկինի Օլիմպիական խաղերում: 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքում Չենն արժանացել է 113,97 միավորի, որը համաշխարհային ռեկորդ է: Մինչ այս համաշխարհային ռեկորդ էր համարվում 111, 82 միավորը, որը տրվել էր 2020 թվականին Յուձուրու Հանյույին: Նատանի մարզիչը հայազգի Ռաֆայել Հարությունյանն է: Այժմ Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Նատան Չենն է: Տղամարդկանց ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 10-ին: