Սպորտ

Երևանում անցկացվելու է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ մայիսի 21-ից 31-ը Երևանի Մարզահամերգային համալիրում կայանալու է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Նրա խոսքով. «Երբևէ՝ անգամ Խորհրդային Հայաստանում այս կարգի մարզական միջոցառում չի եղել։ Մասնակցելու է 42 կամ 43 երկիր, մոտավորապես 290-300 բռնցքամարտիկ կգա Երևան»։

Ավել վաղ, հուլիսին Հայաստան այցի ժամանակ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին են ներկայացվել առկա պայմանները, համապատասխան ենթակառուցվածքները։ Բանակցությունների արդյունքում ձեռք են բերել պայմանավորվածություն։ ՀՀ կառավարությունն էլ հանձն է առել համակողմանի աջակցել բռնցքամարտի առաջնությանը։