Սպորտ

Հայտնի են ՀՀ մարմնամարզության առաջնության հաղթողները

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է բազմամարտում, ապա նաև՝ ազատ վարժություններում, հենացատկում, ինչպես նաև՝ զուգափայտերի և պտտաձողի վրա:

Նժույգթափերում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Հարություն Մերդինյանը, իսկ օղակների վրա՝ Վահագն Դավթյանը:

Ինչ վերաբերում է կանանց պայքարին, այստեղ ազատ վարժությունում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մանե Պողոսյանը, հենացատկերում` Մարիետա Բուչախչյանը, զուգափայտերում` Մանե Պողոսյանը, հավասարակշռության գերանի վրա` Աննա Մանթաշյանը: