Սպորտ

Բռնցքամարտի հավաքականից 3 մարզուհի կմեկնի Բուլղարիա

Համաձայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկության՝ բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի մարզուհիները՝ 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը մարզիչ Հակոբ Մելքոնյանի հետ մեկնել են Բուլղարիա, որտեղ կմասնակցեն Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։