Հասարակություն

Սյունիքում իրականացվել է հարկադիր քարաթափում

Ապրիլի 19-ին՝ ժամը 15:15-ից մինչև ժամը 16:15-ը, փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան 9-10-րդ կմ-ին «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 3 խմ):

Աշխատանքների ընթացքում նշված ճանապարհահատվածում Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի կարգախմբերն իրականացրել են հերթապահություն: