Հասարակություն

Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիային

Աշխարհում տարեկան 100 միլիոնից ավելի մարդ դոնորական արյուն է հանձնում։ Աշխարհի առաջատար ընկերությունները միանում են «կորպորատիվ դոնորության» նախաձեռնությանը՝ սոցիալական պատասխանատվության հանձնառությունների շրջանակում։

ԶՊՄԿ-ի և Առողջապահության նախարարության «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ Սյունիքի արյան կայանի միջև համագործակցությունը շարունակվում է, և արդեն չորրորդ արյունատվական ակցիան կայացավ ապրիլի 11-ին` ազդակիր Արծվանիկ բնակավայրում: Հիմնականում մասնակցում էին ԶՊՄԿ արծվանիկցի աշխատակիցները։

Ընկերության նպատակն է իր աշխատակիցների շրջանում տարածել ու քարոզել դոնորության գաղափարը` որպես հումանիստական մշակույթ և սոցիալական պարտականություն:

Կամավոր և անհատույց դոնորների ցանկում ընդգրկված են ԶՊՄԿ ՓԲԸ բոլոր տնօրինությունները և դեպարտամենտները:

Ակտիվ մասնակցություն է ունենում ղեկավար կազմը։ Մինչ այս պահը ընկերության շուրջ 100 աշխատակից մասնակցել է անհատույց արյունատվության ակցիային։