Հասարակություն

Ժամը 12-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից տեղահանված 47.115 քաղաքացի

Ժամը 12-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 47.115 քաղաքացի. տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրա խոսքով, նրանցից հաշվառվել է 22.800-ը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների հաշվառումը՝ ամբողջական կարիքների գնահատման համար։