Հասարակություն

Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով

Մայիսի 6-8-ը Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց ՀԱԸ 25-ամյակին նվիրված գիտաժողով, որի գլխավոր թեման էր «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ»։ Սա շատ լավ հարթակ էր՝ միավորելու աստղագիտության և հարակից ոլորտների մասնագետներին։

Գիտաժողովի 9 նստաշրջանների ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպես՝ Արեգակն ու Արեգակնային համակարգը, աստղերն ու միգամածությունները, աստղաինֆորմատիկան և վիրտուալ աստղադիտարանները, Հայաստանի աստղագիտական ժառանգությունը, աստղագիտական կրթությունը, աստղատուրիզմը և աստղալրագրությունը և այլն։

Զեկուցումներով հանդես եկան թե՛ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները, թե՛ հրավիրյալ մասնագետներ։