Հասարակություն

Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի

Փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի․ Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

«Եթե խոչընդոտող ուժեր լինեն, տեսչական մարմինը կդիմի գործընկեր  կառույցների օժանդակությանը՝ գործընթացն ապահովելու համար»,-ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ օրերս Radar Armenia-ին տված հարցազրույցում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանն, անդրադառնալով նաև Գնունու տոնավաճառի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հարցին, նշել էր, որ այս պահին կոնկրետ չի կարող նշել, թե հաջորդը որն է լինելու, բայց տոնավաճառները և մարդկանց զանգվածային կուտակման վայրերը տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են։ 

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։