Հասարակություն

Ոստիկանները մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Լոռու մարզի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները Լոռու մարզի 26 հասցեում խուզարկություններ են կատարել։

Արդյունքում՝ հայտնաբերվել են«Կալաշնիկովի» ինքնաձիգ, թմբուկավոր երկու ատրճանակ, երկու հրացան, ինքնաձիգի պահունակ, փամփուշտների ժապավեն, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ,այլ ռազմամթերք։ Հայտնաբերվել են նաև տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Մի խումբ անձինք ձերբակալվել են։ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։