Հասարակություն

Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ

Ապրիլի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 30-ամյա Կարեն Ե.-ի վարած «Opel» մակնիշի և 65-ամյա Սամսոն Ղ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «06»-ը կողաշրջվել է, իսկ վերջինի ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 72-ամյա Արուս Հ.-ն, 65-ամյա Անաիդա Չ.-ն, 57-ամյա Վեներա Մ.-ն և «Opel»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Յազմեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։