Հասարակություն

Վթար՝ Հատիս լեռ տանող ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:56-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հատիս լեռ տանող ավտոճանապարհին «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Պ․ Ա․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Փրկարարները վարորդին և ուղևոր Վ․ Խ․-ին (ծնված 1996 թ.) հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 200 մ հեռավորության վրա, փրկարարական ավտոմեքենայով իջեցրել սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: