Հասարակություն

Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը

Երևան-Սևան մայրուղում լարված իրավիճակ է. վիճաբանություն սկսվեց քաղաքացիների, նաև՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի և մայրուղին բացել փորձող ոստիկանների միջև։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, որոնց թվում՝ պատգամավոր Խաչատրյանին։

ՆԳՆ Ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ ակցիայի 3 մասնակից ոստիկանություն է բերվել ՎԻՎ 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։