Հասարակություն

Անհայտ անձը պատուհանով մտել է առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս

Սեպտեմբերի 2-ին Ճամբարակի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 02.00-ից ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանով մտել է իրենց առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Ճամբարակի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսները հայտնաբերվել են:Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին:


Կատարվում է նախաքննություն:

`