Հասարակություն

ՌԴ քաղաքացիները Հայաստանում բնակարաններ են գնում

ՀՀ-ում 2022-ի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները։ Ե՛վ նախորդ, և՛ այս տարվա ապրիլին Հայաստանում օտարերկրացիների կողմից թե՛ վաճառքի, թե՛ գնման գործարքներում ամենաակտիվը ՌԴ քաղաքացիներն են։

Այսպիսով, 2022-ի ապրիլին ՌԴ քաղաքացիների կողմից կատարվել է 303 գործարք, որից

  • 93 գնում
  • 210 վաճառք

2021-ի ապրիլին ՌԴ քաղաքացիների կողմից կատարվել է 270 գործարք, որից

  • 63 գնում
  • 207 վաճառք

ԱՄՆ քաղաքացիների կողմից 2022-ի ապրիլին կատարվել է առքուվաճառքի 41 գործարք, որից

  • 17 գնում
  • 24 վաճառք

2021-ի ապրիլ

  • 17 գնում
  • 23 վաճառք

Իրանի քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 7 գործարք, որից

  • 2 գնում
  • 5 վաճառք

2021-ի ապրիլ

  • 6 գնում
  • ·4 վաճառք

Եվրոպական պետությունների քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 62 գործարք, որից

  • 32 գնում
  • 30 վաճառք

2021-ի ապրիլ

  • 15 գնում
  • 10 վաճառք

ԱՊՀ պետությունների քաղաքացիների (բացառությամբ ՌԴ) կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 26 գործարք, որից

  •  13 գնում
  • 13 վաճառք

2021-ի ապրիլ

  • 6 գնում
  • 20 վաճառք

Այլ պետությունների քաղաքացիների կողմից կատարվել է 11 գործարք, որից

  • 8 գնում
  • 3 վաճառք

2021-ի ապրիլ

  • 15 գնում (որից 2-ը՝ Սիրիա)
  • 5 վաճառք

2022-ի ապրիլին օտարերկրյա քաղաքացիների կողմից թե՛ գնումների, թե՛ վաճառքի պարագայում առավել մեծ մասնաբաժին են զբաղեցնում բազմաբնակարան շենքերի բնակարանները, ամենափոքր մասնաբաժինը՝ արտադրական նշանակության շինությունները։

Բազմաբնակարան շենքի բնակարան

  • 88 գնում
  • 138 վաճառք

Բնակելի տուն

  • 28 գնում
  • 57 վաճառք

Արտադրական նշանակության շինություն

  • 1 գնում
  • 0 վաճառք

Հասարակական նշանակության շինություն

  • 7 գնում
  • 5 վաճառք

Ավտոտնակ

  • 14 գնում
  • 5 վաճառք

Հող

  • 27 գնում
  • 80 վաճառք (41-ը՝ գյուղատնտեսական նշանակության)։