Հասարակություն

«Ռուսաստանի հայ միգրանտների փողերը լավ փողեր չեն». Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել ռուսական РБК-ին՝ անդրադառնալով ՀՀ տնտեսական իրավիճակին, ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետևանքներին ու զարգացման ու ճգնաժամային հեռանկարներին։ 

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների կողմից Հայաստան արվող տրանսֆերտների հետ կապված։ Այն Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 6%-ն է։

- Սա բարդ խնդիր է։ Մեր միգրանտները փող են ուղարկել, բայց սա այնքան էլ լավ փող չէ, ես այդպես կասեի։ Որովհետև այն մարդիկ, ովքեր ստանում են այս գումարը, չեն աշխատել, չեն ծավալել տնտեսական գործունեություն։ Բացի այդ՝ միգրանտները հիմնականում աշխատել են Ռուսաստանում շինարարության ոլորտում, իսկ Հայաստանի շինարարության ոլորտում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան։ Մենք տեսնում ենք, որ աշխատանքային միգրացիայի որոշակի նվազում կա, բայց, կարծում ենք, դա կօգնի Հայաստանի համապատասխան ոլորտին, որտեղ ունենք աշխատուժի սուր պակաս։ Այսպիսով, դա և՛ դրական է, և՛ բացասական: