Հասարակություն

30-50 տոկոսով կսուբսիդավորեն պարարտանյութերի գները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո ներկայացրել է պարարտանյութերի գների բարձրացման ֆոնին իշխանությունների ձեռնարկելիք քայլերը։

Նրա խոսքով, կառավարության հաջորդ նիստում նախատեսում ենք հաստատել պարարտանյութերի գների սուբսիդավորման չափը դրանց գների 30-50 տոկոսի մակարդակով։ Ըստ նախարարի՝ նման թվեր առաջարկվել են՝ հաշվի առնելով գների կտրուկ աճը։

Քերոբյանը նաև նշել է, թե կա նաեւ մատակարարներից զեղչերի հասնելու պոտենցիալ. «Բանակցությունները շարունակվում են։ Սպասում ենք, որ դրանք հաջող կանցնեն, եւ դրանց արդյունքներից կախված՝ կընդունվի վերջնական որոշում»։

Հիշեցնենք՝ պարարտանյութերի գինը բարձրացել է մոտ երեք անգամ։ Նախկինում 7500 դրամով վաճառվող պարարտանյութն այսօր արդեն արժի 24-25 հազար դրամ: