Հասարակություն

Դատավորների նկատմամբ 19 միջնորդությունից բավարարվել է 5-ը

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է դատական համակարգին, մասնավորապես, դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներին։ 

Նրա խոսքով. «Նախարարությունը 2021 թվականի ընթացքում կարգապահական վարույթ հարուցելու 19 միջնորդություն է տարել ԲԴԽ: Միայն 5-ն է բավարարվել: Շատ է քննարկվում ճնշումների մասին, բայց կարող եմ ասել՝ արդարադատության նախարարության բերած միջնորդությունների գերակշիռ մասը հաջողություն չի գրանցել»։

Նախարարը նաև նշել է, որ ավելացվել է դատավորների թիվը, ապահովվել են նրանց համար սոցիալական երաշխիքները. «Նրանց աշխատավարձերի որոշակի բարձրացումներ են եղել տարբեր ատյաններում տարբեր չափերով: Նաև դատարանները բեռնաթափելու հետ կապված աշխատանքներ են արվել՝ այլընտրանքային միջոցներ ստեղծելով»: