Հասարակություն

ԲԴԽ-ն մերժել է Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ ԲԴԽ-ն մերժեց Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Որոշումը կայացվել է ձայների հավասար բաժանմամբ՝ 4-4։

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։