Հասարակություն

540 գրամ քաշով ծնված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 540 գրամ քաշով ծնված և առողջական խնդիրները հաղթահարած երեխան դուրս է գրվեց հիվանդանոցից :

Դուրսգրման արարողությանը ներկա է եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նկատել է, որ  հետծննդյան ճիշտ խնամքի և բուժօգնության շնորհիվ  540 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվում 3 կգ 700 գրամ քաշով` առանց առողջական որևէ բարդության: 
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը շրջել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այցելել արտամարմնային բեղմնավորման բաժանմունք:

Նախարարը նշել է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» մեծ արձագանք է գտել հանրության շրջանում, ծրագրի շահառուներն են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: