Հասարակություն

«Պֆայզեր»-ը հասանելի կլինի երկուշաբթի օրվանից

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից քաղաքացիները կկարողանան պատվաստվել նաև «Պֆայզեր» պատվաստանյութով. «Մաքսազերծման աշխատանքները երեկ ավարտել ենք. այսօր, վաղը հանրապետության ողջ տարածքով «Պֆայզեր» պատվաստանյութերը կբաշխվեն և բոլոր պոլիկլինիկաներում ու պատվաստման կետերում հասանելի կլինեն»։

Նախարարը տեղեկացրեց, որ քաղաքացիները, որոնք պատվաստվել են, և առնվազն երեք ամիս անցել է ամբողջական պատվաստումից, կարող են ստանալ խթանիչ դեղաչափը: Ըստ նրա՝ «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել նաև 12 տարեկանից բարձր երեխաները:

Հիշեցնենք, որ 12 տարեկանից բարձր երեխաները կարող են պատվաստվել նաև «Մոդերնա»-ով։

Ավանեսյանը փաստեց՝ ավելի մեծ է հետաքրքրությունը «Մոդերնա»-ի և «Պֆայզեր»-ի նկատմամբ, սակայն մյուս պատվաստանյութերի հանդեպ վստահությունը ևս պահպանվում է: