Ռետրո

ԿԳԲ գեներալ Կալուգինը՝ Դաշնակցություն ներթափանցման, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցի մասին

ԽՍՀՄ ԿԳԲ-ի գեներալ Օլեգ Կալուգինը 2009թ. հրապարակեց իր «Լրտեսավար» (Spymaster) գիրքը, որտեղ պատմում էր հատուկ ծառայություններում իր գործունեության, ԽՍՀՄ ԿԳԲ-ի արտասահմանյան թիրախների և հատուկ օպերացիաների մասին։ Գրքում հեղինակը ներկայացրել է նաև ԽՍՀՄ ԿԳԲ-ի՝ Դաշնակցություն ներթափանցումը և պատմել, թե ինչպես էր դա տեղի ունեցել ու ինչպիսի խոսակցություն է ունեցել 1992թ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Մենք որոշակի հաջողություն ունեցանք Բալթյան ներգաղթյալ կազմակերպություններ ներթափանցելու հարցում, ինչպես նաև Շվեդիայում: Մենք նաև ունեինք գործակալների հաջող ցանց ուկրաինացի ներգաղթյալների շրջանում, մասնավորապես՝ Կանադայում, որտեղ բնակություն էին հաստատել մի քանի միլիոն ուկրաինացիներ։ 

Սակայն ամենահաջող կերպով ու հիմնովին մենք ներթափանցեցինք ներգաղթյալ կազմակերպություններից հատկապես հայ աքսորականների խումբ՝ Դաշնակցություն։ Ժամանակին դա նվիրյալ ազգայնական խումբ էր, որը պայքարում էր անկախ հայկական պետություն ստեղծելու համար։ Սակայն ժամանակի ընթացքում մենք այնքան շատ գործակալներ տեղավորեցինք այնտեղ. շատերն անգամ հասան ղեկավար բարձր պաշտոնների: Մեզ հաջողվեց արդյունավետորեն չեզոքացնել այս խումբը, և արդեն 1980-ական թթ. Դաշնակցությունը դադարեցրեց իր պայքարը խորհրդային իշխանության դեմ Հայաստանում։ Կազմակերպությունը և նրա անդամներից ոմանք հավաքագրվեցին ԿԳԲ-ի կողմից։ 

Տարիներ անց՝ 1992թ., երբ Դաշնակցության ղեկավարները և հայ այլ ազգայնական գործիչներ բավականաչափ ազգայնական չլինելու համար հարձակվումներ էին գործում ՀՀ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի դեմ, նախագահը զանգեց ինձ, որի հետ ավելի վաղ Մոսկվայի իմ բնակարանում բազմաթիվ ընկերական զրույցներ էինք ունեցել։ Նա Դաշնակցության հարձակումներին դիմադրելու հարցում ինձնից օգնություն խնդրեց, և ես նրան ու հայկական մամուլին տեղեկություններ տրամադրեցի 1970-ական թթ. այդ ներգաղթյալ կազմակերպություն ԿԳԲ-ի՝ խորը ներթափանցման մասին։

Աղբյուրը՝ Oleg Kalugin. Spymaster: My Thirty-two Years in Intelligence and Espionage Against the West, Publisher: Basic Books; Revised Edition (March 3, 2009), p. 221: