Կատար - 2022

Սերբիան և Կամերունը դրամատիկ խաղում չպարզեցին հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կատարում ընթացող Մունդիալի G խմբի երկրորդ տուրում Կամերունի հավաքականը մրցեց Սերբիայի ընտրանու հետ: Կողմերի միջև ամբողջ հանդիպումը անցավ դիտարժան պայքարում երկուստեք գրոհներով և ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 3 -3 հաշվով:

Խաղի հաշիվը բացեց Կամերունի հավաքականը, բայց առաջին կեսի վերջնամասում սերբերը, երկու գնդակ խփելով, ընդմիջման գնացին արդեն իրենց առավելության պայմաններում։

Երկրորդ կեսում Սերբերը ևս մեկ գնդակ խփեցին ու կարծես թե ապահովեցին հաղթանակը, բայց Կամերունի հավաքականը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը՝ 3։3։