Թվեր

ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունն աճել է, ԵՄ-ի հետ՝ նվազել

Այս տարվա հունվար-մայիսին աճել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը։ Եթե նախորդ տարվա հինգ ամսում իրականացվել է 2,8 մլրդ դոլարի առևտուր, 2023թ. այդ թիվը հասել է 7,6 մլրդ դոլարի։ Արտաքին առևտրաշրջանառության մեջ առյուծի բաժինը ՌԴ-ինն է՝ 7,5 մլրդ դոլար, որը կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 45.9 տոկոսը։

Փոխարենը նվազել է ԵՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը. 2023թ․ առաջին հինգ ամսում իրականցվել է 1,1 մլրդ դոլարի առևտուր, իսկ այս տարի՝ 877,4 մլն դոլարի։ Սա ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության 5.1 տոկոսն է։

Աճ է արձանագրվել այլ երկրների հետ առևտրաշրջանառության մեջ. 2023թ. հինգ ամսում առևտուրը 3,4 մլրդ դոլար է կազմել, այս տարի՝ 7,7 մլրդ դոլար։ Գերազանցապես աճել է ԱՄԷ-ի և Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը։

Արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներում մեկ հետաքրիր պատկեր կա. նվազել է դեպի ՌԴ արտահանումը, փոխարենը աճել է Ռուսաստանից ներկրումը։ Միաժամանակ աճել է դեպի ԱՄԷ և Չինաստան արտահանումը, իսկ այդ երկրներից ներկրումը՝ նվազել։ Իսկ ԵՄ անդամ երկրներ և արտահանումը, և ներկրումը նվազել է։

Ա.Գ.