Կատար - 2022

Չնայած վնասվածքին՝ Նեյմարը կշարունակի մասնակցել աշխարհի առաջնությանը. Տիտե

«Նեյմարը կշարունակի մասնակցել Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը՝ չնայած կոճի վնասվածքին».- այս մասին հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ Տիտեն։

«Մի՛ անհանգստացեք, Նեյմարը կխաղա աշխարհի առաջնությունում։ Նա կշարունակի խաղալ, դուք կարող եք լիովին վստահ լինել դրանում».- հայտարարել է Տիտեն։
«Նեյմարն իրեն ավելի լավ էր զգում խաղից հետո, և նա մտադիր չէ հանձնվել։ Սպասվում է, որ նա շատ շուտով կվերադառնա թիմ».- հավելել է մարզիչը։ 

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը հայտարարել է, որ այսօր պարզա կդառնա, թե քանի օր կպահանջվի ֆուտբոլիստի ապաքինվելու համար։