Միջազգային

Սահակաշվիլին աբխազներին առաջարկում է միավորվել

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի բնակչությանը դաշնություն ստեղծել, որի մայրաքաղաքը կլինի Քութայիսին, հայտնում է Aliq.ge-ն։

«Մոտ ապագայում՝ Ուկրաինայի հաղթանակից հետո, մենք ոչ միայն կանդամակցենք Եվրամիությանը, այլև կկարողանանք բանակցել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում ապրող քաղաքացիների հետ։ Ռուսական օկուպացիոն բանակի դուրսբերմամբ Ցխինվալիի հարցն ինքնին կլուծվի»,- ասված է Սաակաշվիլիի տարածած հայտարարության մեջ։


Ըստ Սաակաշվիլիի՝ այս նահանգում երկքաղաքացիություն է լինելու, ինչը նշանակում է, որ Աբխազիայի քաղաքացին ավտոմատ կերպով լինելու է Վրաստանի քաղաքացի, սակայն Վրաստանի քաղաքացին ինքնաբերաբար չի լինելու Աբխազիայի քաղաքացի։