Քաղաքական

«Եթե Հայաստանին անհրաժեշտ լինի այլ աղբյուրներից գազ գնել ավելի էժան գնով, պետք է քննարկել այդ հնարավորությունը»

«Եթե անհրաժեշտ և նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել ավելի էժան և շահավետ գնով, մենք պետք է քննարկենք այդ հնարավորությունը։ Հակառակն անելը կնշանակի երկրի պետական շահերին վնասել». այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով Ադրբեջանից գազ ներկրելու վերաբերյալ հարցադրումներին։

Հարցին՝ Իրանի հետ նոր գազամուղ ունենալու հարց քննարկվու՞մ է, Թունյանը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվում, և այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։