Քաղաքական

«Ամեն ինչ ուզում եք անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ». Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ակնհայտ է, որ ամեն ինչ ուզում եք անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք, գաք, ասեք՝ նախկին իշխանությունները նենց վիճակ ստեղծեցին, որ մենք միայնակ մեր անվտանգությունը չենք կարող ապահովել։ Կստեղծեք իրավիճակ, որ կարողանաք իշխանափոխություն իրականացնել։ Կարծում եմ՝ իշխանափոխություն իրականացնելու համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, որոշներն էլ արդեն վաճառել են, և ոչ միայն՝ հոգիները, այլև այն, ինչ հնարավոր է վաճառել»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը վստահեցնում է, որ ինքն ու այստեղ նստած մարդիկ չեն թողնելու, որ Հայաստանն իր անկախությունը կորցնի. «Հայաստանն ունի, ունենալու է իր հստակ սահմանները։ Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարելու»։

Մանրամասները՝ տեսանյութում