Քաղաքական

ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԱԺ-ից։

Ավելի վաղ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված նախապատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ նշելով. «Ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար, որ նա արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»։

Հիշեցնենք՝ ելույթ ունենալով ԵՄ խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում՝ Սիմոնյանը հայտարարել է. «Համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»: