Քաղաքական

Ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը մերժվեց

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը։ Կողմ էր քվեարկել 3, դեմ՝ 5 պատգամավոր։

Կողմ քվեարկողները «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էին, իսկ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց։ ՊՈւ խմբակցության անդամը ներկա չէր նիստին։