Քաղաքական

Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, այսօր միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում. ավելի վաղ Արթուր Հովհաննիսյանը մեզ հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Վերջինս ստացել էր մարմնական վնասվածքներ։