Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD385.03

EUR404.69

RUB3.94

Երևան 21 ℃

Рус Eng

Ծեծկռտուք ԱԺ-ում. դաշնակցական պատգամավորը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին

Քաղաքական

31 Մարտի, 12:39

Քիչ առաջ ծեծկռտուք է եղել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ։ 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Radar Armenia-ի հետ զրույցում պատմեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

«Այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական մի շարք հարցեր, նաև հրավիրված է եղել Եղիշե Կիրակոսյանը։ Քննարկման ընթացքում, առանց որևէ հիմնավորման և դրդապատճառի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյան անունով ոմն անձնավորություն բառիս ուղիղ իմաստով հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա։

Կրկնում եմ՝ առանց դրդապատճառի և հիմնավորման։ Հոնքի հատվածում հասցրել է մարմնական վնասվածք, կարիք կա կարեր դնելու։ Մենք դիմել ենք և ոստիկանություն, և դատախազություն, որպեսզի այս գործողությունն ունենա քրեաիրավական հետևանք։ Ուզում եմ նաև նշել մանրամասն, որ Մհեր Սահակյանը հարձակվել, հարվածել է պարոն Վարդանյանին, անմիջապես փախել է հարվածելուց հետո և թաքնվել Ազգային ժողովի անկյուններից մեկում։ Ոստիկանությունը նրան կգտնի, և հուսով եմ, որ կլինի քրեաիրավական հետևանք»,- ասաց Հովհաննիսյանը։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը