Քաղաքական

ԱԳՆ խոսնակը հակադարձել է Լուկաշենկոյին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին։

Նրա խոսքով. «Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»: