Քաղաքական

«Ինչո՞ւ են ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն ներքաշվում Երևանի և Բաքվի հակամարտության մեջ». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Լուկաշենկոն խոսել է ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի և Բելառուսի դիրքորոշման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է բելառուսական «Բելտա» գործակալությունը։ 

«Այս հակամարտությունը պետք է վերջ դրվի (հայ-ադրբեջանական - խմբ․): Եվ, Աստված մի արասցե, մենք դեռ հակամարտություն հրահրենք կիրգիզա-տաջիկական սահմանին: Սա նույնպես անընդունելի է: Մենք պետք է վերջ տանք դրան:

Մենք կարող ենք դադարեցնել այս հակամարտությունները և լրջորեն քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ հաջորդ նստաշրջանում։ Խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ։ Ինչու՞ ներգրավվեց Եվրամիությունը, ինչո՞ւ ԵԱՀԿ-ին քարշ տալ այնտեղ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա»,- ասել է Լուկաշենկոն։