Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -3 ℃

Рус Eng

Լուկաշենկոյի հայտարարությունը ոտնձգություն է պետության ինքնիշխանության նկատմամբ

Քաղաքական

8 Փետրվարի 2022, 13:10

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին՝ դրանք համարելով անընդունելի և նվաստացուցիչ։

Ըստ Սաքունցի՝ սա այնպիսի արտահայտություն է, որն առնվազն արժանի է խիստ քննադատման և անհամատեղելի է հավասար գործընկերային հարաբերության շրջանակներում. «Սա ուղերձ է ՀՀ ներկա իշխանություններին և նաև քաղաքական ուժերին, որոնք առնվազն ներկայացված են ԱԺ-ում, թե ինչպես է ընկալում գործընկեր պետության ղեկավարը Հայաստանի իրական տեղը և դերը այդ միջպետական կառույցում, որը պարտավորություն ունի ապահովելու անվտանգություն։ Եվ սա պետք է, որ մտահոգի Հայաստանի քաղաքական վերնախավին ու պետք է անպայման բողոքի նոտա առաջ բերի՝ Լուկաշենկոյի մուտքը Հայաստան արգելելով»։

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարել է, թե Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը մեծ հավանականությամբ կարող է միանալ նաև Հայաստանը։ Լուկաշենկոն հավելել է, թե Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու և ոչ մեկին պետք չէ:

Սաքունցը նաև հիշեցրեց, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական հանրապետության միանալու մասին առաջին անգամ չեն խոսում. «Հայաստանում երբեք չի եղել միութենական պետության կազմի մեջ մտնելու մասին որևէ հայտարարություն և դիրքորոշում որևէ իշխանության կողմից, բայց մեկ բան է հայտարարություն և դիրքորոշում ունենալ, մեկ այլ բան է գործողություններով նպաստելը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը