Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը դեմ է համախմբմանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, որում նա օրվա գլխավոր խնդիր էր համարել ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության կայացումը:

Քոչարյանի խոսքով․ «Ինչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք ծանր որոշում կայացենլու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դեկոնսոլիդացիա»։

Ըստ նրա, կապիտուլյացիան առաջացնում է անզորության զգացում․ «Հնչում է թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ․ ավելի խորը պարզաբանեմ․ խնդիրը լուծելու համար, նախ այն պետք է ախտորոշես, և չեզոքացնես։ Հիմա մեզ ասում են՝ միավորվել պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակը ո՞րն է, փրկել Հայաստանը՞, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է ոչ միայն բժշկության մեջ, կա ուռուցք՝ հեռացնել։ Կոնսոլիդացիա պետք է լինի ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է»։