Քաղաքական

Իգոր Խովաևը այցով Բաքվում է, որից հետո կժամանի Երևան

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցով Բաքվում է։ 

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դիվանագետը Բաքվից կժամանի Երևան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցող ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր լեզու գտնելու, խաղաղության համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքների և պարամետրերի հասնելու համար։